Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և առավելության հասել 3,5։0,5 հաշվով։ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել, Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել։
Հիշեցնենք, որ առաջին երեք տուրերում A խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին. 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Ադրբեջանի թիմի հետ, 1,5։2,5 հաշվով պարտվել հնդիկներին և 5 թիմային միավորով երկրորդ տեղում է՝ վերջին տուրից առաջ ապահովելով տեղը քառորդ եզրափակչում։
Խմբերում առաջին չորս տեղերը գրաված թիմերը դուրս են գալիս փլեյ-օֆֆ։