Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների կարիքների մասին ՊԵԿ-ն ամենօրյա դիտարկում է իրականացնում՝ ասել է կառույցի ղեկավարը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելու փաստին:
Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Ռուստամ Բադասյանը նշել է, որ խնդրի լուծումը համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ Կառավարությունն աշխատում է:
Լրագրողները Բադասյանից նաև հետաքրքրվել են՝ արդյոք հայկական կողմը մտադիր չէ՞ նոր մաքսակետ տեղադրել ճանապարհի այդ հատվածում:
«Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով, այսինքն՝ մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու հավելյալ, քան այս պահին տեղադրված է»,- ասել է Ռուստամ Բադասյանը: