Ուկրաինայի մայրաքաղաքում 63 տարեկանում մահացել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի միակ որդին՝ Սուրեն Փարաջանովը՝ գրում է korrespondent.net-ը:
Հայտնի ռեժիսորի որդու մահվան պատճառը չի նշվում:
Սուրեն Փարաջանովը ծնվել է 1958 թ.: Մասնագիտությամբ ճարտարապետ էր: Բարձրագույն կրթությունը ստանալուց հետո աշխատել է մասնագիտությամբ, այնուհետև զբաղվել գործարարությամբ:
Հայտնի է, որ Սուրեն Փարաջանովն ապրում էր մենակ:
Նրա մայրը՝ Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան, մահացել է 2020 թվականի ամռանը՝ 82 տարեկանում: