ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր` սեպտեմբերի 29-ին, Արմավիրի մարզի Ակնալիճի եզդիական սրբավայրում աննկարագրելի գեղեցիկ միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էր Միրերի ընտանիքից Միր Ըսմատ Թահսին բեգը։
Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի ամենատարբեր եզդիական համայնքներից Հայաստան ժամանած եզդի հոգևորականներ, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգևորականներ ու պետական այրեր։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ կատարվել է մեր բոլորիս մեծ երազանքը՝ մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին: Տարիների ընթացքում սուրբ «Զիարատա Եզդիան» իրապես դարձել է բոլորիս համար սիրելի ուխտատեղի»: