Թավրիզի շրջանում ԻՀՊԿ-ի կորպուսի հրամանատար, գնդապետ Հոսեյն Փուրեսմայիլին արձագանքել է Իրանի մասին Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Ինչպես հաղորդում է Mehrnews-ը, իրանցի զինվորականը նշել է. «Իրանի հասցեին սիոնիստական ռեժիմի սպառնալիքների կրկնությունը ոչ միայն Բաքվի օգտին չէ, այլև սպառնալիք է նրա գոյությանը: Ժամանակակից պատմությունը ցույց է տվել, թե ինչ է կատարվում այն առաջնորդների հետ, որոնք ապավինում են Միացյալ Նահանգներին ու սիոնիստական վարչակարգին»:
Փուրեսմայիլին ընդգծել է, որ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել և ավելացրել է. «Թշնամիները, արդյունքներ չստանալով պատերազմից կամ ռազմական մարտավարությունից, դիմեցին կրոնական, էթնիկական և մշակութային պատերազմի մեղմ մեթոդներին: Եթե դա մի պահ անտեսենք, անհարգալից վերաբերմունք կցուցաբերենք ութամյա պատերազմի հազարավոր զոհերի թափած արյան նկատմամբ (Իրան-Իրաքի պատերազմ 1980-88-խմբ.)»: