Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ը` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է: