Ադրբեջանի՝ Արաքսի ափին գտնվող Սաաթլի քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել, որի պատճառը ջրի պակասն էր: Ցուցարարները բողոքել են, որ իշխանությունները մոտ 20 տարի խոստանում են ապահովել ջրով, սակայն չեն կատարում խոստումը՝ հայտնում է ադրբեջանական Azadliq թերթը Facebook-ում:
Բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է սկսվել ոստիկանների և բնակիչների միջև: Կան տուժածներ: Սոցիալական ցանցերում Ադրբեջանի քաղաքացիներն աջակցել են ակցիային՝ բոլորին կոչ անելով գալ հանրահավաքների: Մեկնաբանություններում նշել են, որ մարդիկ տառապում են այդ տարածաշրջանի երաշտից:
Ոմանք վրդովված են, որ 18-ամյա երիտասարդները գնում են պատերազմի ու իրենց կյանքն են զոհում, իսկ երկիրն այս վիճակում է: