Վրաստանի ջրային տարածք է մտել ՆԱՏՕ-ի ականազերծման խմբի հինգ նավ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։
«ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունն ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանի կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ: