«ՀայՓոստ» ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այսուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։
«ՀայՓոստի» բոլոր բաժանմունքներից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից՝
ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում.
ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների, օրինակ՝ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE).
ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում.
ՍՊԸ-ների գրանցում (ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ.
օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:
«ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն այս առթիվ հայտնել է. ««ՀայՓոստի» բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ «ՀայՓոստի» գրեթե 850 բաժանմունքում, իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»։