Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռանը գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։
Զբոսաշրջության կոմիտեն նշում է, որ ամռանը Հայաստան է այցելել 313 հազար 396 զբոսաշրջիկ, իսկ հունվար-օգոստոսին այդ թիվը կազմել է 488 հազար 558:
Մեր երկիր եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանածները, այնուհետև՝ Իրանից, Վրաստանից եկածները:
Այցելություններ եղել են Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից:
Զբոսաշրջային այցերը ամռանը ամենաակտիվը եղել են օգոստոսին։
Հունիսին արտերկրից Հայաստան այցելողների թիվը եղել է 64 հազար 101, հուլիսին՝ 106 հազար 127, օգոստոսին 143 հազար 168: