ՄԱԿ-ն արդեն 131 մլն դոլար է հավաքել Աֆղանստանին հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը: Նա նշել է, որ դա այս տարվա համար հայտարարված անհրաժեշտ գումարի՝ 606 մլն դոլարի 21,7% է:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին անցկացված հանդիպմանը Աֆղանստանի հումանիտար օգնության խորհրդաժողովի մասնակիցները նախատեսել էին հավաքել ընդհանուր առմամբ 1,2 մլրդ դոլար: