Լեհաստանը մտադիր է Եվրամիության արևելյան սահմանի պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնելու խնդրանքով դիմել Միությանը: Այդ մասին Լեհաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մաչեյ Վոնսիկը հայտարարել է խորհրդարանի նիստում, որը նվիրված էր Բելառուսի հետ սահմանին տիրող միգրացիոն ճգնաժամին՝ փոխանցում է ТАСС-ը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ այդ գումարը կարող է կազմել օրական 500 հազար եվրո:
«Մենք վերլուծել ենք այս հարցը և, անշուշտ, հանդես կգանք նման միջոցների տրամադրման խնդրանքով»,- նշել է Վոնսիկը: