Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվություն՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ:
Հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4465 է։ Նրանցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։