Փոփոխությունները Բելառուսում տեղի կունենան էվոլյուցիոն ճանապարհով, իսկ գործող համակարգը չի քանդվի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստի ընթացքում:
Նա նշել է, որ Բելառուսի հետագա զարգացման վերաբերյալ հասարակության շրջանում առկա են տարբեր մոտեցումներ, հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր զգալի ներդրում են ունեցել պետության կայացման գործում:
Լուկաշենկոն չի համաձայնել այն կարծիքին, որ սահմանադրությունը փոխելու և հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա: