Աֆղանստանը կկիրառի երկրի վերջին թագավոր Զահիր Շահի կառավարման ժամանակ ընդունված սահմանադրությունը՝ բացառությամբ այն դրույթների, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այս մասին հայտարարել է թալիբների կառավարության արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ փոխանցում է РИА Новости-ն:
1964 թ. ընդունված սահմանադրության մեջ նշված է, որ Աֆղանստանը սահմանադրական միապետություն է:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության նախարարի տեղակալը հայտարարել է, որ թալիբները պատրաստվում են հաջորդ տարի ձևավորել հանձնաժողով՝ նոր սահմանադրության մշակման համար։