Հունաստանը կարող է ֆրանսիական Naval Group նավաշինական ընկերության հետ վեց ռազմական նավ կառուցելու պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ խոսքը ավելի քան 120 մ երկարությամբ և ավելի քան 4,6 հազար տոննա քաշով FDI-HN տիպի երեք ֆրեգատի, ինչպես նաև Gowind դասի երեք նավի արտադրության մասին է:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 5 մլրդ եվրո: