Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց՝ railway.am կայքում:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Տոմսերի գները տատանվում են 12200 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար, մինչև 25800 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: