ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը, որը Փարիզ էր կանչվել ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև ստորագրված համաձայնագրի շուրջ ծագած հակասությունների արդյունքում, սեպտեմբերի 29-ին կվերադառնա Վաշինգտոն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նշել է, որ դեսպանը կվերադառնա Վաշինգտոն՝ հստակ բանակցային մանդատով՝ քննարկելու համագործակցության վերսկսման պայմանները:
Մակրոնը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ է հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն հարաբերություններում դեռևս տեղաշարժ չկա: