Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանությունից:
Ղարիբաշվիլին կմասնակցի երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի և այլ պաշտոնյաների հետ: