Սև ծովում վերջերս բացված հանքավայրում բնական գազի առավելագույն արդյունահանումը մինչև 2027 թ. Թուրքիային հնարավորություն կտա ապահովել էներգակիրների իր պահանջների մինչև մեկ երրորդը: Այդ մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել 2023 թ.՝ 3,5 մլրդ խորանարդ մետր գազի արդյունահանմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ավելացնելով արդյունահանումը մինչև 15 մլրդ խորանարդ մետր:
Դոնմեզը նշել է նաև, որ Թուրքիայի բնական գազի պահանջն այս տարի կաճի մեկ քառորդով՝ մինչև 60 մլրդ խորանարդ մետր։