Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը «Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Մեհդի Ազադվարիի հետ։
Հանդիպման ընթացքում Մ․ Ազադվարին, տեղեկացնելով, որ ընկերությունը ժամանակին գործունեություն է իրականացրել Հայաստանում, իսկ ներկայումս այն դադարեցված է, ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը։
Դեսպան Ա․ Թումանյանը որոշակի տեղեկություններ է փոխանցել Հայաստանի տնտեսական վիճակի, գործարար միջավայրի առանձնահատկությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել ներդրումային ծրագրի իրականացման հարցում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում համապատասխան ատյաններում հանդիպումների կազմակերպման և անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման համար: