Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ. ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը Արցախում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումն է: Այս մասին սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ որևէ բռնի գործողություն չենք տեսնում: Սկզբնական փուլում նկատվող փոքր միջադեպերն արագ լուծվել են, և ներկայումս իրավիճակը տարածաշրջանում կայուն է, թեև այնտեղ առկա են մեծ թվով խնդիրներ»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտնել է նաև, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցերի վերսկսումը: