Ֆրանսիան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների թվի ավելացմանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն:
«Ֆրանսիան երկար ժամանակ պաշտպանում է Անվտանգության խորհրդի ընդլայնման գաղափարը: Այն կողմ է Անվտանգության խորհրդի անդամների երկու կատեգորիաների՝ մշտականի և ժամանակավորի ընդլայնմանը»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ «այս առումով Փարիզն աջակցում է չորս երկրների խմբի նախաձեռնությանը (G4 - Գերմանիա, Բրազիլիա, Հնդկաստան և Ճապոնիա), որն ուղղված է Անվտանգության խորհրդում մշտական անդամ երկրի համար մեկ լրացուցիչ տեղ ստեղծելուն»:
«Ֆրանսիան նաև աջակցում է աֆրիկյան երկրների ներկայությանը Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: