Սեպտեմբերի 26-ին մոլդովական Չորեսկու գյուղում կայացել է ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հայաստանի թիմը հաղթել է 5:2 հաշվով:
Գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, ինքնագոլի հեղինակ դարձավ Լեոնիդ Պոդլեսնովը:
Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: