ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է Եռաբլուր:
«Խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև: Մենք այստեղ ունենք և՛ ընկերներ, և՛ զինվորներ, և՛ անմիջական նախկին ենթականեր: Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նման լինի գերեզմանի»,- լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարը: