Սեպտեմբերի 24-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից, «Արտահանման վերահսկում և սահմանային անվտանգություն» ծրագրի տարածաշրջանային խորհրդատու Ռոսսիտցա Պետրովին և նույն ծրագրի երևանյան գրասենյակի աշխատակից Արմեն Թովմասյանին։
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորել է ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Քննարկվել են Հայաստանի ոստիկանության և ծրագրի ղեկավարության միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ, ինչպես և ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվող աջակցության մասին հարցեր։ Խոսվել է տեխնիկական աջակցության և ոստիկանության աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասին, ձեռք բերվել պայմանավորվածություններ։
Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի իրականացմանն ու քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։