ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել 2020 թ. հակամարտության զոհերի հիշատակին։
«Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»,- ասված է ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին: