Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00-ը, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է. տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները», -ասված է հաղորդագրությունում։