ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Գուլյամ Իսհակզայը և Մյանմայի մշտական ներկայացուցիչ Ժո Մուն Տունը հրաժարվել են ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը: Այդ մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայացուցիչ Մոնիկա Գրեյլին:
Ավելի վաղ համաշխարհային կազմակերպության աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ Աֆղանստանի ներկայացուցիչը ելույթ չի ունենա Գլխավոր վեհաժողովում:
Մյանմայում զինվորականները իշխանության եկան փետրվարի սկզբին՝ հեռացնելով քաղաքացիական կառավարությանը: Աֆղանստանում էլ օգոստոսին իշխանության եկան թալիբները, իսկ նախկին նախագահ Աշրաֆ Ղանին փախավ երկրից:
Ե՛վ Մյանմայի զինվորականները, և՛ «Թալիբանը» արդեն իրենց ներկայացուցիչներն են առաջարկել ՄԱԿ-ին, սակայն մինչ այժմ հավատարմագրման կոմիտեն չի հաստատել նրանց լիազորությունները: