Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ բացվել է 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող խաչքար: Արարողությանը ներկա են եղել անվտանգության խորհրդի քարտուղարը, Երևանի քաղաքապետը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ԿԳՄՍ նախարարները:
ԵԿՄ վարչության նախագահը խոսել է պատերազմում բացթողումների մասին, նշել, որ հազարավոր տղաներ հերոսաբար կռվել են թշնամու դեմ, զոհվել հանուն Հայրենիքի: Կառույցի անդամներն այնուհետև այցելել են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Սասուն Միքայելյան (ԵԿՄ վարչության նախագահ) - Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել, ժողովո՛ւրդ ջան, և էդ հույսով, էդ հոգեբանությամբ պիտի լծվենք և առաջ քայլենք, և այս անորոշությունը, հարգելի՛ պետական այրեր, պիտի կարողանանք մեր ժողովրդի միջից հանենք: