2021 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00 :13-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր ամուսինը՝ ծնված 1965 թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարևանի հետ, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի և գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի ձախ հատվածում գտնվող վերքում արնանման հետքերով դանակով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է՝ 55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: