Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-օգոստոսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9 տոկոսով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1, շինարարությանը՝ 7.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին աճը կազմել է 7.1, իսկ մատուցված ծառայությունների ոլորտում 5.3 տոկոս:
2021 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 6.4, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 12.7 տոկոս աճ:
Հայաստանից արտահանումն աճել է 21.8, ներմուծումը՝ 7.7 տոկոսով: