Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:
Վաղ առավոտյան Եռաբլուր են այցելել և հարգանքի տուրք մատուցել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: