Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի առաջին տարելիցի օրը, հայրենիքի փրկության ճանապարհին անմահացած քաջորդիների խաղաղ հոգիների համար ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ:
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Սուրբ և անմահ պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Այնուհետև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ՝ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա արհավիրքի ընթացքում նահատակված հերոսների, ոստիկանների ու փրկարար ծառայողների շիրիմներին: