Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Սեպտեմբերի 27-28-ը, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերն առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:
Մանրամասները՝ տեսանյութում: