Վրաերթերն ու վթարները Հայաստանում շարունակ աճում են: Գլխավոր պատճառը մեքենա վարելիս արագության գերազանցումն է, բայց մեծ թիվ են կազմում նաև հետիոտների՝ կանոնները խախտելու դեպքերն ու ճանապարհների թերի կահավորումը:
Վթարների պատճառների ուսումնասիրությունը ոստիկանությունն արել է, հիմա փնտրում են լուծման եղանակները: Մուշեղ Իսախանյանն է պատմում: