Հայաստանում դիակիզարան հիմա չկա, հանգուցյալի մարմինն էլ հողին հանձնելու տարբերակը թե մշակութային, թե գործնական առումով ամենատարածված ձևն է: Սակայն գերեզմանատների տարածքը շարունակ ընդայնվում է, բացի այդ, գուցե կան մարդիկ, որոնց համար մոխիր դառնալու հեռանկարն ավելի ընդունելի է, քան հողին հանձնվելը:
Դիակիզարան կառուցելու մտադրություն ունեցող գործարարի, դրան դեմ հոգևորոականի փաստարկներն ու մեր համաքաղաքացիների կարծիքները՝ Հովհաննես Վարդանյանի ռեպորտաժում: