Հազարամյա Հայաստանն այս շաբաթ բոլորեց 30-ամյակը՝ որպես Հանրապետություն: Օրվա առանցքում հարգանքի տուրքն էր՝ հանուն հայրենիքի ընկածների հիշատակին: Քանի կան Արցախն ու Հայաստանը, կան նաև նրանք, - հայտարարեց վարչապետը Հանրապետության հրապարակից:
Միջոցառումներն այս տարի զուսպ էին, առանց հրավառության կամ խրախճանքի: Վաղ առավոտյան այց էր Եռաբլուր, Անկախությանը նվիրված երեկոյի մեկնարկն էլ մեկ րոպե լռությամբ էր: Մայա Խաչատրյանի ռեպորտաժը: