Այսօր Կոմիտաս Վարդապետի 152-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ նաև ծաղիկներ խոնարհեցին Վարդապետի շիրմին։ Թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրեց թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ու ապրիլի 24-ին։
Այսօրվանից ավանդաբար մեկնարկում է նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որի բացումը կհեռարձակվի Առաջին ալիքով։