Սեպտեմբերի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1189 մարդ, մահացել է 38 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 605360, այստեղից ապաքինվել է 573542 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8787:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34331 փորձարկում, այդ թվում 17205-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17126-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4,65% է, վերջին 14 օրվանը՝ 6,62%, վերջին 7 օրվանը՝ 6,17%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 729 672 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13580 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4656 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 906 անձ: