Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: