Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կիևի Սուրբ նահատակների մատուռում անցյալ տարվա պատերազմում զոհված նահատակներին նվիրված պատարագ կմատուցվի:
Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն աղոթքը կկարդա Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պարբերաբար աղոթքներ են կարդում Արցախում խաղաղության համար: