Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:
Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։