Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 Օլիմպիական վարկանշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում գրավել են չորրորդ հորիզոնականը:
Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 1-4-րդ տեղ գրաված զույգերը: