Ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերն իրար են բախվել Բոսֆորի նեղուցում, տեղեկացրել է Lenta-ն:
Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունից հայտնել են, որ բախման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան, վնասվել են միայն նավերը:
Վթարի պատճառը եղել են թուրքական նավի տեխնիկական խնդիրները, ինչի արդյունքում բեռնատարը կորցրել է կառավարումը։