Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը համաժողով է անցկացնում: Խորագիրը պատահական չէ՝ կուսակցությունն այս երեք բաղադրիչն է համարում Հայաստանի հիմնասյունը: Բաբաջանյանի խոսքով՝ մեզ փորձում են պարտադրել ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն, ինչը նա կեղծ նարատիվ է որակում:
Բաբաջանյանը չի հերքում՝ արտաքին քաղաքականության մեջ այսօր էլ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հիմնական բացթողումը համարում է ժամանակին չպատկերացրելը, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի շուրջ:
Համաժողովին մասնակցում էին կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» ու փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը կուտակված խնդիրների հիմքում մարդու անկախությունը չկարևորելն է համարում:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էլ անվտանգային խնդիրների հիմքում տեսնում է այն, որ Հայաստանում բացակայում է ռիսկերի կանխատեսման համակարգը:
Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն համաժողովի մասնակիցները համակարծիք են՝ ժողովրդավարությանն այլընտրանք չկա՝ այն պետության անվտանգության երաշխիքներից է:
Հեղինակ՝ Անի Օհանյան