ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Բերքաձոր համայնքում
մասնակցել է հերոս նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում մասնակցել եմ մեր հերոս նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Հավե՛րժ փառք ու խոնարհում․․․»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահը: