Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը և գնում է առճակատման, փոխանցում է РИА Новости-ն:
«Հունաստանի և մեր հարևան Թուրքիայի տեսակետները տարբեր են: Հունաստանը մշտապես հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և շարունակում է մնալ բոլոր վեճերը մշտապես խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան: Հենց ՄԱԿ-ի Կանոնադրությունն է արգելում ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը: Սակայն 1995 թ.-ից ի վեր Հունաստանը բախվում է Թուրքիայի կողմից ուժի կիրառման պաշտոնական, պարբերաբար վերսկսվող և ակնհայտ անօրինական ու անընդունելի սպառնալիքի, որը հայտնի է որպես casus belli»,- հայտարարել է Միցոտակիսը՝ խոսելով Թուրքիայի հետ ծովային ջրերի սահմանազատման մասին:
Հունաստանի վարչապետը անդրադարձել է նաև Կիպրոսի խնդրին՝ նշելով. «Թուրքիան շարունակում է անտեսել ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր, այդ թվում՝ 541 և 550 բանաձևերը, և պնդում է, որ կղզին պետք է ռազմականացվի։ Նա շարունակում է ապօրինաբար խախտել Կիպրոսի ծովային գոտիներն ու օդային տարածքը, ինչպես նաև խախտում է Վարոշիի փակ շրջանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը»: