Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «B+»՝ կայուն կանխատեսմամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը մեծամասնություն է ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:
Քաղաքական ուժը պետք է լուծի ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո:
Ընտրությունների արդյունքները թարմացրեցին կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության լիազորությունները և դարձան ժողովրդավարական քաղաքականության վերահաստատում՝ 2018 թ. թավշյա հեղափոխությունից ի վեր երկրորդ ընտրությունը լայնորեն ճանաչվեց որպես ազատ և արդար, ընդգծել է Fitch-ը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան