Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված Ի. Գասպարյան, Մեքենագործների և Վ. Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Մեքենագործների և Վ. Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի. Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ կասֆալտապատվի: Կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը:
Սուբվենցիոն մյուս երկու ծրագրով էլ նախատեսված է Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում, Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում, համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում: